Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել են կոալիցիայի բոլոր անդամները։ Իշխող կոալիցիայի կազմում են աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, ՊԱՍՕԿ-ից սոցիալիստները և ձախ Դեմոկրատական կուսակցությունը: Անտոնիս Սամարասի կոալիցիոն կառավարությունը խոստանում է երկիրն ազատել բյուջետային խիստ տնտեսումներից և պայմանավորվածություններ ձեռք բերել վարկատուների հետ։ Կառավարությունը խոստացել է առաջին հերթին իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ` վարկատուների վստահությունը վերականգնելու նպատակով: